Վերադառնալ թիմ

Իշխան Սաղաթելյան

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի, Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

ՀՀ պետական գործիչ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։ 

Խմբագրել և հրատարակել է մի քանի գրքեր, ինչպես նաև հանդես է եկել մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներով և հրապարակումներով։